Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ամեն օր գազարի հյութ ըմպելու օգտակարությունը. tert.am

Ամեն օր գազարի հյութ ըմպելու օգտակարությունը. tert.am

Բանջարեղենից և մրգերից պատրաստված բնական հյութերն ապահովում են օրգանիզմի  բնական սնուցումն ու պաշտպանում օրգանիզմը ջրազրկումից: Այս մասին գրում է Healthy Daily Star-ը և ներկայացնում  ամեն օր գազարի հյութ ըմպելու օգտակարությունը:

1. Այն օգնում է նվազեցնել արևայրուքը: Գազարը մեծ քանակությամբ կարոտենոիդներ է պարունակում, ինչի շնորհիվ պաշտպանում է մաշկն արևի ճառագայթներից:

2. Օգտակար է լյարդի համար: Գազարի հյութը խթանում է լյարդի աշխատանքը և նպաստում  օրգանիզմից թունավոր նյութերի դուրս գալուն:

3.  Ուռուցքների աճը կանխարգելող հատկություն ունի: Կարոտենոիդների մեծ քանակությունն օգնում է կանխորոշել որոշակի ուռուցքների գոյացումը, ինչպես օրինակ` արգանդի, կրծքի և հաստնաղու քաղցկեղի:

4. Գազարը նվազեցնում է խոլեսթերինի մակարդակն արյան մեջ: Գազարը լուծիչ մանրաթելեր է պարունակում, որոնց շնորհիվ կարգավորվում է խոլեսթերինի մակարդակը:

5. Բարելավում է տեսողությունը:  Գազարը մեծ քանակությամբ վիտամին A է պարունակում:

6. Գեղեցկացնում է մաշկը: Վիտամին A-ի պարունակությունն օգնում է նաև պաշտպանելու մաշկը չորությունից, ինչպես նաև դրանից առաջացող խնդիրներից, օրինակ` փսորիազից:

7. Էներգիա է հաղորդում:

8. Օգնում է երիտասարդ մնալ:   

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. www.pravilnoe-pokhudenie.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ